Մեծ Բրիտանիան պատժամիջոցների ցուցակում ավելացրել է ևս 206 ֆիզիկական անձանց ՌԴ-ից, Լուգանսկից և Դոնեցկից

Մեծ Բրիտանիան պատժամիջոցների ցուցակում ավելացրել է ևս 206 ֆիզիկական անձանց ՌԴ-ից, Լուգանսկից և Դոնեցկից

Բրիտանական պատժամիջոցների ցուցակում մեղադրյալներ են դարձել «Лукойл»-ի նախագահ և համասեփականատեր Վագիտ Ալեքպերովը, АФК «Система»-ի տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Եվտուշենկովը և Ռուսական երկաթուղիների նախկին նախագահ Վլադիմիր Յակունինը։ Չորեքշաբթի օրը բրիտանական կառավարության կայքում տեղադրվել է փաստաթղթի թարմացված տարբերակը, որը ներառում էր ևս 206 ֆիզիկական անձ Ռուսաստանից, ԼԺՀ-ից և ԴԺՀ-ից:

«Ղեկավարելով «Лукойл»-ը՝ Ալեքպերովը շարունակում է օգուտ քաղել և/կամ շարունակում է աջակցել Ռուսաստանի կառավարությանը»,- ասվում է փաստաթղթում։

Պատժամիջոցների ներդրումն արդարացված է նաև Ռուսաստանի կառավարության համար «էներգետիկ ոլորտի ռազմավարական նշանակությամբ»։

Բացի դրանից՝ բրիտանական պատժամիջոցների ցուցակում ընդգրկվել է ուկրաինական «Ընդդիմադիր պլատֆորմ՝ կյանքի համար» կուսակցության քաղխորհրդի ղեկավար Վիկտոր Մեդվեդչուկը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում