Ոչ մի թիմ չէր կարող հաղթահարել այսքան վնասվածքները․ Էրիկ տեն Հագ

Ոչ մի թիմ չէր կարող հաղթահարել այսքան վնասվածքները․ Էրիկ տեն Հագ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը բացատրել է, թե ինչու թիմն այս մրցաշրջանում լավ արդյունքներ չի գրանցում։ 

«Ոչ մի թիմ չէր կարող հաղթահարել այսքան վնասվածքները: Մենք ցանկանում ենք հաջողության հասնել և պետք է հասնենք դրան, բայց երբեմն մրցաշրջաններն այսպես են ստացվում», — Armsport.am-ի հաղորդմամբ՝ Տեն Հեգի խոսքերն է մեջբերում «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ «կարմիր սատանաները» ներկայումս ունեն հինգ վնասվածք ունեցող ֆուտբոլիստ՝ ձախ պաշտպան Տայրել Մալասիան, հարձակողական ոճի կիսապաշտպան Մեյսոն Մաունթը, աջ պաշտպան Աարոն Վան-Բիսական, կենտրոնական պաշտպան Լիսանդրո Մարտինեսը և ձախ պաշտպան Լյուկ Շոուն։

Անգլիայի առաջնության 27 տուրից հետո թիմը վաստակել է 44 միավոր և վեցերորդ տեղում է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում