Ուկրաինան դուրս է եկել Զինված ուժերի և սահմանապահ զորքերի մասին ԱՊՀ համաձայնագրից
Ուկրաինան դուրս է եկել Զինված ուժերի և սահմանապահ զորքերի մասին ԱՊՀ համաձայնագրից:
Այս մասին հայտարարել է Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն իր «Տելեգրամ» ալիքում։
«Այս որոշումը կայացվել է նախարարների կաբինետի նիստում: Զարմանալի է, որ միայն հիմա: Բայց նրանք արդեն դուրս են եկել, հետևաբար դա լավ է»,- գրել է Գոնչարենկոն:
Բացի այդ, Գերագույն Ռադայում երկրի Նախարարների կաբինետի ներկայացուցիչ Տարաս Մելնիչուկի խոսքով, հավանության է արժանացել ԱՊՀ-ի հետ ազգային հիդրոօդերևութաբանական ծառայություններ մատուցելու համար ապրանքների մատակարարման մասին համաձայնագրից դուրս գալու մասին օրինագիծը, որը ստորագրվել է 1994թ. սեպտեմբերի 9-ին՝ Մոսկվայում:
Կարծիքներ