Արսեն Թորոսյանը մեքենաների լուսարձակների տեղադրման ու դեղատուփերի պարունակության թեմայով դիմել է նախարարներին

Արսեն Թորոսյանը մեքենաների լուսարձակների տեղադրման ու դեղատուփերի պարունակության թեմայով դիմել է նախարարներին

Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը մեքենաների լուսարձակների տեղադրման ու դեղատուփերի պարունակության թեմայով դիմել է ՀՀ ներքին գործերի և ԱՆ նախարարներին։   

«Քանի որ վերջերս ճանապարհային երթևեկության անվտանգության խնդիրները քննարկելիս մեր քաղաքացիները տարբեր հարցեր էին բարձրացնում ճանապարհային երթևեկության կանոնների վերաբերյալ, դրանցից երկուսի հետ կապված դիմել եմ ներքին գործերի և առողջապահության նախարարներին՝ խնդրելով քննարկել դրանք: 

Հարցերից մեկը վերաբերում է ավտոմեքենաների վրա ոչ գործարանային լուսարձակների տեղադրմանը, որոնք կուրացնում են մյուս վարորդներին և վթարային իրավիճակներ ստեղծում, իսկ մյուսը՝ ավտոմեքենաների մեջ առկա դեղատուփի պարունակությանը»,- գրել է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում