Գողացված քարտով 50 հազար դրամ կանխիկացրած երիտասարդը ձերբակալվել է
Ոստիկանության Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություն են ստացել, որ Աբովյան քաղաքի հանրակացարաններից մեկի 23-ամյա բնակիչը ապօրինաբար մուտք է գործել հարևանի բնակարան և գողացել տանտիրուհու բանկային քարտը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։
«Ստացված տեղեկության համաձայն՝ երիտասարդը Աբովյանի Հատիսի փողոցի բանկոմատից կանխիկացրել էր 50 000 դրամ, ապա վերադարձել հանրակացարան և հարևանուհու բնակարանում թողնելով քարտը՝ աննկատ հեռացել էր:
Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ:
Հունիսի 2-ին երիտասարդը ձերբակալվեց և տեղափոխվեց Կոտայքի բաժին, որտեղ չժխտեց արարքը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ երիտասարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Աբովյանի քննչական բաժին: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ