«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Անկարայի հեռուն գնացող նպատակները
«Նկատենք, որ 2008 թվականի Օսիայի իրադարձությունների նախադրյալները դրվել էին դեռեւս 2004 թվականին, երբ ՌԴ միջնորդությամբ փաստացի անկախ Աջարիայի Հանրապետությունը հանձնվեց Սաակաշվիլիի նոր իշխանությանը: Սակայն Աջարիայից Աբաշիձեի հեռացումը ունեցավ մեկ այլ հետեւանք, որը անտեսվեց եւ որի դրսեւորումներն այսօր ավելի են իրենց զգացնել տալիս հատկապես Հայաստանի եւ հայաբնակ Ջավախքի համար: 2004 թվականից հետո Թուրքիան բառիս բուն իմաստով մտավ Աջարիա եւ Վրաստան: Ասլան Աբաժիձեն իրեն համարում էր հակաթուրք ղեկավար եւ այդ մասին մշտապես բարձրաձայնում էր: Թուրքիան այսօր ոչ միայն փոխում է բուն Աջարիայի, այլեւ նրա հարակից շրջանների կրոնական եւ էթնիկ կազմը: Վերջինիս հովանավորությամբ վրացական այն գյուղերում, որտեղ թեկուզ փոքր թվով մուսուլմանական հավատքի բնակիչ կա, կառուցվում են մզկիթներ, եւ խրախուսվում է իսլամի դավանանքը: Դրա հետեւանքով տեղի են ունենում բախումներ քրիստոնյա եւ մուսուլման համագյուղացիների միջեւ»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կարծիքներ