Պեկինում օդի աղտոտվածությունը 8 անգամ գերազանցել է ԱՀԿ-ի նորման
Պեկինում օդի աղտոտվածությունը 8 անգամ գերազանցել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանած նորման: Այն կազմում է մեկ խորանարդ մետրի հաշվով 190 միկրոգրամ: Այս մասին վկայում են Պեկինի՝ շրջակա միջավայրի մոնիթորինգի կենտրոնի տվյալները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Որոշ շրջաններում այդ ցուցանիշը հասել է 197 միկրոգրամի:
Չինաստանում օդի աղտոտվածության հիմնական պատճառ է ավտոտրանսպորտը, ածխային էլեկտրակայաններն ու մետալուրգիական ձեռնարկությունները:
Նույն պատճառով 2013-ի վերջին Չինաստանի մայրաքաղաքում եւ այլ խոշոր քաղաքներում օդի ուժեղ աղտոտվածության արտակարգ արձագանքման ծրագիր է ընդունվել: Այն կարգավորում է քաղաքային ծառայությունների եւ ձեռնարկությունների գործողությունները՝ էկոլոգիական տագնապի չորս մակարդակներին համապատասխան՝ կապույտ, դեղին, նարնջագույն եւ կարմիր:
2019-ի տվյալներով՝ օդի աղտոտվածության դեմ պայքարի համար Չինաստանի ծախսերը հասել են 25 մլրդ յուանի (3,73 մլրդ դոլար):
Կարծիքներ