Խաղաղապահների՝ Լեռնային Ղարաբաղում մնալու հստակ ժամկետներ չկան. Պեսկով
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է հայ-ռուսական հարաբերությունները և կրկին հիշեցրել, որ Ռուսաստանում ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում։
Պեսկովը, մասնավորապես, հայտարարել է, որ Մոսկվան կտրականապես համաձայն չէ Ղարաբաղում ռուս խաղաղապահներին ինչ-որ բանում մեղադրելու փորձերին և հավելել. «Ռուսաստանը կշարունակի երկխոսությունը Հայաստանի, այդ թվում՝ Փաշինյանի հետ»։ Պեսկովը նաև հավելել է, որ Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպման վերաբերյալ դեռ մանրամասներ չկան․ «Մենք հույս ունենք, որ Էրդողան-Ալիև հանդիպումը կնպաստի Լեռնային Ղարաբաղում մարդկանց կյանքի ու անվտանգության ապահովմանը»։
Նա հայտնել է, որ խաղաղապահների՝ Լեռնային Ղարաբաղում մնալու վերաբերյալ հստակ ժամկետներ չկան
Կարծիքներ