Երևանը միանում է «Երկրի ժամին». մեկ ժամով կանջատվի Երևանի փողոցների և շենքերի լուսավորությունը
Կլիմայի փոփոխության դեմ պայքարին ուղղված «Երկրի ժամը» համաշխարհային բնապահպանական միջոցառման համատեքստում մարտի 26-ին՝ ժամը 20:30-21:30-ը, կանջատվի Երևանի հիմնական փողոցների և շենքերի արտաքին լուսավորությունը: Այդ մասին ասված է Երևանի քաղաքապետարանի Ֆեյսբուքի էջում:
«Հայաստանում միջոցառումներն անցկացվում են Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ, որին կարող են միանալ բոլոր ցանկացողները»,- նշված է գրառման մեջ:
Կարծիքներ