Ուկրաինացիներին կոչ են արել պատրաստվել սովի և մահվան
Ուկրաինայի «Ընդդիմադիր հարթակ-Հանուն կյանքի» կուսակցությունից Գերագույն ռադայի պատգամավոր Իլյա Կիվան գրառում է կատարել Facebook-ում՝ ուկրաինացիներին կոչ անելով պատրաստվել սովի, հիվանդությունների ու մահվան։
«Սլավյանսկայա ՋԷԿ-ի աշխատանքը դադարեցրին վառելիքի բացակայության պատճառով։ Կայանի երկու բլոկներն էլ ամբողջությամբ անջատված են։ Եվ սա միայն սկիզբն է վերահաս աղետի․ ցուրտ, սով, հիվանդություն, մահ»,- գրել է քաղաքական գործիչը։
Ավելի վաղ ուկրաինական էներգահամակարգի օպերատոր «Укрэнерго»-ն հայտարարել էր ածխի լուրջ դեֆիցիտի մասին։ Դրա պաշարները երկրի էներգետիկ ընկերությունների պահեստներում հոկտեմբերի 18-ից նվազել են 6,5 տոկոսով՝ հասնելով 583,4 հազար տոննայի։«Укрэнерго»-ն նշել է, որ ածխի սղությամբ պայմանավորված իրավիճակը երկրում վատթարանում է։
Սեպտեմբերին հայտնի էր դարձել, որ Ուկրաինան ԱՄՆ-ից կգնի 150 հազար տոննա ածուխ։ Վառելիքի առաջին խմբաքանակը սպասվում է 2021 թվականի դեկտեմբերին, իսկ երկրորդը՝ 2022 թվականի հունվարին։ Ուկրաինան սկսել է ածուխ գնել նաև Ղազախստանից և Լեհաստանից:
Կարծիքներ