Մեծ Բրիտանիան հայտարարել է իր միջուկային մարտագլխիկների նորացման ծրագրերի մասին
Մեծ Բրիտանիան միջուկային զենքի արձակման միջոցների արդիականացման հետ մեկտեղ կթարմացնի իր միջուկային մարտագլխիկները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասված է թագավորության զինված ուժերի առաջիկա տարիների զարգացման նորացված պլանում, որը հրապարակվել է հուլիսի 18-ին։
«2016 թվականին խորհրդարանը քվեարկել է մեր միջուկային զսպման ուժերի նորացման և Vanguard տիպի սուզանավերը Dreadnought տիպի չորս նոր սուզանավերով փոխարինման օգտին: Այս ծրագիրն ընթանում է գրաֆիկին համապատասխան. այդ տեսակի առաջին սուզանավը սպառազինությունում կհայտնվի 2030-ականների սկզբին: Զսպման միջոցների արդյունավետության ապահովման համար Dreadnought տիպի (սուզանավերի) շահագործման ամբողջ ժամանակամիջոցում մենք նաև կփոխարինենք մեր միջուկային մարտագլխիկները», - մեջբերում է ТАСС-ը փաստաթղթից:
Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի սպառազինությունում այս պահին կա Vanguard տիպի չորս ատոմային սուզանավ, որոնք կառուցվել են 1990-ականներին: Միացյալ Թագավորության՝ 2021 թ․-ին հրապարակված Անվտանգության, պաշտպանության և արտաքին քաղաքականության հարցերի համապարփակ տեսության համաձայն՝ 2030-ականների սկզբին այդ սուզանավերը կփոխարինվեն Dreadnought տիպի սուզանավերով։ Փաստաթղթում նաև նշվել է, որ բրիտանական միջուկային մարտագլխիկների թիվը 225-ից կհասցվի 260-ի:
Կարծիքներ