Ուկրաինայի տնտեսական վերականգնման հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը հրաժարական է տալիս
Ուկրաինայի տնտեսական վերականգնման հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Պենի Պրիցկերը սեպտեմբերին կլքի իր պաշտոնը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնում է European Truth-ը։«Պետք է ցավով ասեմ՝ Կոնգրեսի պահանջները սահմանափակում են իմ ժամանակն այս պաշտոնում մինչև մեկ տարի։ Սա իմ վերջին այցն է հատուկ ներկայացուցչի պաշտոնում, սակայն ես հավատարիմ եմ մնում այս առաքելությանը և այս գործին»,- Կիևում լրագրողների հետ զրույցում նշել է Պրիցկերը։Նա վստահեցրել է, որ ամերիկյան վարչակազմը կշարունակի աշխատել Ուկրաինայի վերականգնման հարցով։ «Ես միակը չեմ, ով նվիրված է այս աշխատանքին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հավատարիմ է Ուկրաինայի տնտեսական վերականգնմանը», - շեշտել է Պենի Պրիցկերը:
Կարծիքներ