Անահիտ Մանասյանը մասնակցել է ՄԻՊ ազգային հաստատությունների եվրոպական ցանցի առաջնորդության ֆորումին
Անահիտ Մանասյանը Բելգիայում հունվարի 23-24-ին մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) առաջնորդության ֆորումին:
Այս մասին տեղեկացնում են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից:
Միջոցառմանը մասնակցել է ENNHRI անդամ երկրներից շուրջ 30 ներկայացուցիչ: Քննարկումների օրակարգում ընդգրկված են եղել մարդու իրավունքներին և իրավունքի գերակայությանն առնչվող մի շարք հարցեր:
Մարդու իրավունքների ազգային հաստատությունների ղեկավարների համար կազմակերպված առաջնորդության ֆորումին հիմնական ելույթով հանդես է եկել արդարադատության հարցերով եվրահանձնակատար Դիդիե Ռեյնդերսը:
Կարծիքներ