Ինչ եղանակ է սպասվում այսօր
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 19-20-ը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 21-ին առանձին շրջաններում, 22-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին հարավ-արևմտյան է՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-22-ն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով:
Երևանում սեպտեմբերի 19-21-ը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ին՝ կեսօրից հետո, հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:
Կարծիքներ