ԳՇ-ից այցելել են զինհոսպիտալ ու ստուգել ճաշարանների սանիտարահիգիենիկ վիճակը
Զինված ուժերի գլխավոր շտաբի զորքերի ծառայության վարչության աշխատանքային խումբն այցելել է ՊՆ կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալ:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ն:
Աշխատանքային խմբի անդամները հոսպիտալում ստուգել են շուրջօրյա վերակարգերի ծառայության կազմակերպման ընթացքը և անցագրային ռեժիմը, տարածքների և ճաշարանների սանիտարահիգիենիկ վիճակն ու մատուցվող սննդի որակը, հիվանդասենյակների ներքին կարգուկանոնը, զրուցել բուժում ստացող զինծառայողների հետ։
Կարծիքներ