ԱՄՆ-ում հայտարարել են, որ երկրում կարող Է սկսվել կորոնավիրուսի համաճարակի չորրորդ ալիքը
ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման դաշնային կենտրոնների (ՀՎԿԿ) ղեկավար Ռոշել Վալենսկին մարտի 29-ին մտահոգություն Է հայտնել ամերիկացիների շրջանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի աճի պատճառով, որը կարող Է հանգեցնել երկրում վարակի տարածման չորրորդ ալիքի սկսվելուն: Սպիտակ տանը լրագրողների համար առցանց ճեպազրույցում նրա խոսքը մեջբերում Է The Hill թերթը:
Վալենսկիի խոսքով՝ երկրում կարող Է սկսվել համաճարակի չորրորդ ալիքը, եթե քաղաքացիները չսկսեն պահպանել նախազգուշական բոլոր միջոցները, ինչպես նաեւ չարագանան պատվաստման տեմպերը: Կենտրոնների տնօրենը նաեւ հավելել Է, որ ստեղծված իրավիճակում չի կարելի անգործության մատնվել: «Մենք հիվանդությունների բռնկում ենք դիտում»,- նշել Է Վալենսկին՝ հայտնելով, որ վերջին շաբաթվա ընթացքում արձանագրվել Է օրական նոր վարակումների մոտավորապես 60 – 70 հազար դեպք: Դա 10 տոկոսով ավելի Է, քան նախորդ շաբաթ: Նույն ժամանակամիջոցում ավելացել Է հոսպիտալացումների թիվը՝ օրական 4 600-ից մինչեւ 4 800: Կենտրոնների ղեկավարը կարծում Է, որ վաղաժամ Է վերացնել կամ մեղմացնել համավարկի պատճառով սահմանված սահմանափակումները, թեեւ մի շարք նահանգների նահանգապետեր արդեն դիմում են դրան:
Ինչպես նշել Է Վալենսկին, ինքը պատրաստվում Է մարտի 30-ին հանդիպել նահանգապետերի հետ՝ նրանց համոզելու համար «ձեռնպահ մնալու նման քայլերից»: Այս պահին ՀՎԿԿ-ի տվյալներով, երկրում 93 միլիոնից ավելի մարդ ստացել Է կորոնավիրուսի դեմ պատրաստուկի թեկուզ մեկ դեղաչափ, 51,5 միլիոնը լրիվ պատվաստում Է անցել: ԱՄՆ-ը նախկինի պես զբաղեցնում Է աշխարհում առաջին տեղը հիվանդացածների (ավելի քան 30,3 միլիոն) եւ մահացածների (550 հազար) թվով: Միացյալ Նահանգների ղեկավար Ջո Բայդենը մարտի 17-ին հույս Է հայտնել, որ հուլիսի 4-ին ամերիկացները կտոնեն ոչ միայն երկրի Անկախության օրն, այլեւ կորոնավիրուսից անկախության օրը: Դա պայմանով, որ իրականացվեն բնակչության պատվաստման՝ նրա վարչակազմի պլանները: Այսպես, առնվազն 200 միլիոն պատվաստում պետք Է արված լինի մինչեւ մայիսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ