Պուտինն ամենայն անկեղծությամբ ընդամենն ասել է՝ պատրաստ եմ ապահովել ՀՀ անվտանգությունը, բայց ԼՂ հարցը ձեր փոխարեն լուծողը չեմ․ Լևոն Տեր-Պետրոսյան
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակին և ՌԴ ԱԳՆ-ի արձագանքին։
Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Ilur.am կայքում հրապարակված արձագանքը ներկայացնում ենք ստորև․
«Նիկոլը խնդրագիր է ուղարկել Վլադիմիր Պուտինին։
Պուտինը դրան պատասխանել է ՌԴ ԱԳՆ խողովակով։
Չե՞ք հասկանում, թե նա ինչ է ասել։ Եթե սա էլ չեք հասկանում, ապա վա՜յ մեզ։
Պուտինն ամենայն անկեղծությամբ ու պարկեշտությամբ ընդամենն ասել է․ Պարտավորված և պատրաստ եմ ապահովելու Հայաստանի լիակատար անվտանգությունը, բայց վերջապես հասկացե՛ք, ես Ղարաբաղի հարցը, ձեր փոխարեն, լուծողը չեմ»։
Կարծիքներ