Մանչեսթեր Սիթին համաձայնեցրել է Ֆեռան Տոռեսի տրանսֆերը

Մանչեսթեր Սիթին համաձայնեցրել է Ֆեռան Տոռեսի տրանսֆերը

«Մանչեսթեր Սիթին» համաձայնության է եկել «Վալենսիայի» կիսապաշտպան Ֆեռան Տոռեսի տեղափոխության վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է լրագրող Էկտոր Գոմեսը թվիթերյան իր էջում:

Աղբյուրի տվյալների համաձայն՝ անգլիական ակումբը ֆուտբոլիստի համար 25 մլն եվրո կվճարի: Այդ գինը կարող է ավելանալ ևս 10 մլն եվրոյով՝ բոնուսների հաշվին: Տեղափոխությունը կկայանա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:

28-ամյա Տոռեսը «Վալենսիայի» սան է: Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է Իսպանիայի առաջնության 34 խաղի՝ դառնալով 4 գոլի ու 5 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում