Ֆրանսիան կջանա ԼՂ խնդրի քաղաքական լուծման համար

Ֆրանսիան կջանա ԼՂ խնդրի քաղաքական լուծման համար

Ֆրանսիան ամեն ջանք կգործադրի ղարաբաղյան հակամարտության քաղաքական լուծման հասնելու համար։ Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը երկրի խորհրդարանում ելույթի ժամանակ։

«Ռազմական լուծում լինել չի կարող։ Պետք է քաղաքական լուծում գտնել և, հույս ունեմ, որ դա կհաջողվի անել», - ասել է Լը Դրիանը, գրում է Sputnik Armenia-ն։

Նախարարը նշել է, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունները մտահոգիչ են, հատկապես, որ բախումները ոչ թե բուն Ղարաբաղում էին, այլ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին,

Ըստ նրա՝ Փարիզն ամեն ջանք կգործադրի հարցի խաղաղ լուծման համար։ Նախարարը հիշեցրել է նաև, որ երկիրը ղարաբաղյան կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի համանախագահների եռյակում է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում