Ընդամենը մեկ վայրկյան պահանջվեց ՊՍԺ տեղափոխվելու որոշում կայացնելու համար․ Շկրինյար

Ընդամենը մեկ վայրկյան պահանջվեց ՊՍԺ տեղափոխվելու որոշում կայացնելու համար․ Շկրինյար

Սլովակ պաշտպան Միլան Շկրինյարը, որը «Ինտերից» հեռացել է ազատ գործակալի կարգավիճակով, մեկնաբանել է ՊՍԺ-ի հետ պայմանագրի ստորագրումը։ Այս մասին գրում է Armsport.am-ը։

«Հեշտ որոշում էր: Երբ ՊՍԺ-ի նման ակումբը ցանկանում է քեզ հետ պայմանագիր կնքել, որոշումն արագ է կայացվում: Երբ իմացա, որ հնարավորություն ունեմ այստեղ գալու, շատ ուրախացա։ Ես շատ եմ դիտել ՊՍԺ-ի խաղերը, կարծում եմ, որ ամբողջ աշխարհում բոլորը դիտում են ՊՍԺ-ի հանդիպումները, բոլորը գիտեն, որ այստեղ հիանալի խաղացողներ կան։

Գիտեմ, որ սա աշխարհի լավագույն թիմերից մեկն է։ Ինձնից ընդամենը մեկ վայրկյան պահանջվեց որոշում կայացնելու համար։ Ես իսկապես անհամբեր սպասում եմ նոր թիմակիցներիս հետ աշխատելուն և ակումբում բոլորի հետ հանդիպմանը»,- խաղացողի խոսքերն է փոխանցում ակումբի մամուլի ծառայությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում