Հետախուզվողներ են հայտնաբերվել

Հետախուզվողներ են հայտնաբերվել

Ոստիկանության Կոտայքի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 21-ին բաժին է ներկայացել 41-ամյա Կարեն Կ.-ն, որը ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Կարեն Կ.-ի ներկայանալու մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 21-ին բաժին է ներկայացել 31-ամյա Գայանե Ա.-ն, որը 2021 թ. հոկտեմբերի 1-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 184.1-րդ հոդվածի (Գրավառուին վնաս պատճառելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Գայանե Ա.-ն ներկայացվել է դատարան:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 21-ին Կոտայքի մարզի Զովունի համայնքից բերման է ենթարկվել 28-ամյա Արտակ Պ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 9-րդ կետի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Նա ներկայացվել է նախաքննական մարմնին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում