Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան

Դեկտեմբերի 4-ին, ժամը 13։03-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Ալիբեկ» սարի գագաթին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Jeep Wrangler» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Դ․)։