ԱՄՆ-ի 21 նահանգների իշխանությունները հայց են հարուցել Բայդենի դեմ Keystone XL նավթամուղի պատճառով

ԱՄՆ-ի 21 նահանգների իշխանությունները հայց են հարուցել Բայդենի դեմ Keystone XL նավթամուղի պատճառով

ԱՄՆ-ի 21 նահանգների իշխանությունները հայց են հարուցել նախագահ Ջո Բայդնեի վարչակազմի դեմ, նրանք պահանջում են չեղյալ հայտարարել Կանադայից ԱՄՆ Keystone XL նավթամուղի կառուցման դադարեցման որոշումը: Հայցադիմումը մարտի 17-ին ստացվել Է Տեխասի նահանգի Հարավային օկրուգի դաշնային օկրուգային դատարանում, հաղորդվում Է դրա տվյալների Էլեկտրոնային պահոցում:

Բայդենը հուվնարին պաշտոնն ստանձնելուց հետո ստորագրել Է առնվազն 15 հրամանագիր: Դրանց թվում Է եղել Keystone XL նավթամուղի շինարարությունը դադարեցնելու կարգադրությունը: Հայցվորները պնդում են, որ Միացյալ նահանգների նոր ղեկավարը վերազանցել Է իր լիազորությունները, երբ ընդունել Է այդ որոշումը: Նրանք պահանջում են համապատասխան հրամանագիրը ճանաչել անսահմանադրական եւ չեղյալ հայտարարել:

Հայցի հարուցման նախաձեռնողներն են Տեխասի եւ Մոնտանայի նահանգների դատախազները: Նրանք ընդգծում են, որ նավթամուղի կառուցումը չեղյալ հայտարարելու պատճառով առնվազն 12 հազար մարդ Մոնտանայի, Հարավային Դակոտայի, Նեբրասկայի եւ Կանզասի նահանգներում չեն կարողանա աշխատանք ստանալ: Շատ նահանգների իշխանություններ կզրկվեն պոտենցիալ շահույթից: Հայցվորների կարծիքով՝ Keystone XL-ի շինարարության հարցը հարկ Էր համաձայնեցնել ԱՄՆ-ի Կոնգրեսի հետ:

«Պաշտոնում գտնվելու առաջին իսկ օրվանից նախագահ Բայդենն իր հանդեպ խնդիր Է դրել առ ոչինչ դարձնելու նախորդ վարչակազմի բոլոր հաջողությունները՝ լիովին անտեսելով իր իշխանության սահմանադրական սահմանափակումները»,- ասված Է Տեխասի գլխավոր դատախազ Քեն Փաքսթոնի կայքում զետեղված հրապարակման մեջ: Նա խողովակաշարի կառուցման թույլտվության հետկանչման մասին ԱՄՆ-ի ղեկավարի որոշումը համարել Է անօրինական:

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ավելի վաղ հայտարարել Է, որ Օտտավան հիասթափված Է Keystone XL-ի վերաբերյալ Բայդենի որոշումից: Խողովակաշարը պետք Է թույլ տար Կանադայից օրական ավելի քան 800 հազար բարել նավթ արտամղել ԱՄՆ-ի Տեխասի եւ Լուիզիանայի նահանգների վերամշակման ձեռնարկություններ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում