Մասիսի ոստիկանները հայտնաբերել են առանձնապես խոշոր չափով թմրամիջոց
Հարուցված քրեական գործի շրջանակում, սեպտեմբերի 10-ին ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները խուզարկություն կատարեցին Գետափնյա գյուղի տներից մեկում։
Խուզարկության ընթացքում տանտերը ոստիկաններին ներկայացրեց տարաների մեջ լցված մոտ 181 գրամ դեղնականաչավուն, չորացված-մանրացված, սուր հոտով զանգված։
Ըստ տղամարդու հայտարարության՝ կանեփանման զանգվածն իրենն է, պատրաստել է իր օգտագործման համար։
Նշանակվել են փորձաքննություններ։
Քննությունը շարունակվում է։
Կարծիքներ