Խստաշունչ ձմռանն Ադրբեջանը դադարեցրել է գազամատակարարումը ԼՂ ողջ տարածքում, անկասկած ունենք հումանիտար աղետ․ Մարուքյան

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն արձագանքել է Ադրբեջանի կողմից Արցախում գազամատակարարումը դադարեցնելուն և «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել․
«Խստաշունչ ձմռան ժամանակ Ադրբեջանը դադարեցրել է գազամատակարարումը ԼՂ ողջ տարածքում՝ ԼՂ-ից Հայաստան տանող միակ ճանապարհի խցանման երկրորդ օրը:
Հիմա, անկասկած, մենք ունենք հումանիտար աղետ, որը պետք է պատշաճ կերպով արձագանքվի միջազգային հանրության կողմից»։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը քիչ առաջ դադարեցրել է Արցախի Հանրապետության գազամատակարարումը: Այս մասին իրազեկել էր Արցախի տեղեկատվական շտաբը։
Կարծիքներ