Քննարկվել են ջրօգտագործողների ընկերությունների 2022-ի նախնական ֆինանսական հոսքերի նախագծերը

Քննարկվել են ջրօգտագործողների ընկերությունների 2022-ի նախնական ֆինանսական հոսքերի նախագծերը

Ջրային կոմիտեի նախագահ` ջրօգտագործողների ընկերությունների գործունեությունը կանոնակարգող խորհրդի գործադիր մարմնի ղեկավար Վահագն Գևորգյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում`ջրօգտագործողների ընկերությունների 2022 թվականի նախնական ֆինանսական հոսքերի նախագծերի վերաբերյալ։

Օրակարգում 2021 թվականի հետևյալ կատարողական ցուցանիշների ներկայացումն է, որում ներառված են ⬇

2022 թվականի բյուջեի նախագիծը,

2022 թվականի հաստիքացուցակի նախագիծը,

ոռոգման սեզոնին ընդառաջ` գարնան նախապատրաստական աշխատանքների պլանավորումը,

Ընկերությունների սպասարկման տարածքների ոռոգելի հողերի, պահանջվող ոռոգման ջրի ծավալների և այլ պլանավորման ցուցանիշները:

Քննարկման ավարտին Կոմիտեի նախագահ, ջրօգտագործողների ընկերությունների գործունեությունը համակարգող գործադիր մարմնի ղեկավար Վահագն Գևորգյանը կարևորել է ջրօգտագործողների ընկերություններին տրամադրվող ֆինանսական աջակցության և դրանց օգտագործման արդյունավետությունը, ինչպես նաև ջրօգտագործողների ընկերությունների ղեկավարներին հանձնարարել է սահմանված կարգի համաձայն ամփոփել և Կոմիտե ներկայացնել 2022 թվականի բյուջեների նախագծերը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում