Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերին
Սեպտեմբերի 17-21-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 16 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում, Եղվարդ, Վայք, Աշտարակ, Գավառ քաղաքներում, Բռնակոթ, Զովունի և Մրգավան գյուղերում:
Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդյունքում հայտնաբերել են 1 լորտու տեսակի սողուն, 3 շահմար, 3 սահնօձ, 4 գյուրզա, 1 անհայտ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
Կարծիքներ