Ինչ կապ կա աստիճաններով բարձրանալու և հոգեկան առողջության միջև
Ֆիզիկական ակտիվությունը բարելավում է հոգեկան առողջությունը: ԱՄՆ-ից մասնագետներն ուսումնասիրել են ուղեղի այն հատվածները, որոնք կենտրոնական դեր են կատարում այդ գործընթացում:
Այդ ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ ամենօրյա ֆիզիկական ակտիվությունը եւ հատկապես աստիճաններով բարձրանալը զգալիորեն բարելավում են ինքնազգացողությունը, հատկապես այն մարդկանց մոտ, ովքեր հոգեկան խանգարումների հակում ունեն:
Ուսումնասիրությունների արդյունքները հրապարակվել են Science Advances հանդեսում:
Ուսումնասիրության հեղինակներն ասում են, որ ամեն օր աստիճաններով բարձրանալը էներգիա և աշխուժություն են հաղորդում:
Ուսումնասիրությանը մասնակցել է 70 հոգի, եւ պարզվել է, որ նրանք, ովքեր ամեն օր աստիճաններով բարձրանում են, հոգեպես ավելի առողջ եւ էներգիայով լի են:
Կարծիքներ