Կարո՞ղ են արդյոք ատամները թափվել կորոնավիրուսի հետեւանքով

Կարո՞ղ են արդյոք ատամները թափվել կորոնավիրուսի հետեւանքով

Կորոնավիրուս տարած որոշ պացիենտներ նշում են, որ վարակից հետո մեկ այլ խնդրի են բախվել՝ առողջանալուց հետո ատամները սկսել են թափվել:

Մասնագետներն այժմ հստակ պատասխան չունեն, թե արդյոք ատամների թափվելը կարո՞ղ է կապված լինել կորոնավիրուսի հետ, թե ոչ: Առայժմ նման խնդրից բողոքել են ոչ մեծաթիվ պացիենտներ, հետեւաբար նրանց քանակը բավարար չէ՝ նման պնդում անելու համար: Սակայն մյուս կողմից էլ այն, որ կորոնավիրուսը կարող է բացասական ազդեցություն թողնել բերանի խոռոչի առողջության վրա, նույնպես չի կարելի բացառել:

Այս վարակն օրգանիզմում հայտնվում է АСЕ-2 սպիտակուցներ ներթափանցելու միջոցով: Իսկ դրանք առկա են նաեւ թքագեղձերում, լեզվին եւ նշագեղձերում, հետեւաբար այդ օրգանները կարող են վնասվել, ինչն էլ, գուցե, ատամների հետ կապված խնդիր առաջացնի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում