Ուկրաինայի ԶՈւ-երը մարտական վիճակում են և պատրաստ են Դոնբասի գրավմանը. Պուշիլին
Ուկրաինայի զինված ուժերը մարտական վիճակում են և պատրաստ են Դոնբասի ուժով գրավմանը, ուրբաթ օրը հայտարարել է Դոնեցկի ինքնահռչակ Ժողովրդական Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Պուշիլինն ասել է, որ Զելենսկին շուտով զինվորականներին կհրամայի իրականացնել ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի տարածք ներխուժելու պլանը:
Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ներկայացուցիչները հինգշաբթի առավոտյան հայտնել էին, որ ուկրաինական զինված ուժերը կրակ են բացել իրենց դիրքերի ուղղությամբ։
Կարծիքներ