Հայաստանի ճանապարհների առավել վտանգավոր տեղանքներում իրականացվում են քարաթափումներ
ՀՀ տարածքում հնարավոր վտանգները նվազեցնելու ուղղությամբ ՆԳՆ փրկարար ծառայությունն անցկացնում է կանխարգելիչ միջոցառումներ:
Տարբեր նշանակության ավտոճանապարհների առավել վտանգավոր տեղանքներում իրականացվում են հարկադիր քարաթափումներ։
Մայիսի 16-ին և 17-ին աշխատանքները մեկնարկել են Սյունիքի մարզում, մասնավորապես՝ Սիսիան-Դաստակերտ ավտոճանապարհի 17-րդ, Սիսիան-Վաղատնի ավտոճանապարհի 9-րդ և Քաջարան-Կապան ավտոճանապարհի 7-րդ կմ-երին։
Միջոցառումները կազմակերպվել և իրականացվում են ՆԳՆ ոստիկանության ծառայողների, ինչպես նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակիցների փոխհամագործակցությամբ։
Աշխատանքները կրում են շարունակական բնույթ և, անհրաժեշտության դեպքում, կիրականացվեն նաև հանրապետության այլ տարածքներում։
Կարծիքներ