ՄԱԿ-ի ներկայացուցիչը մտավախություն ունի Սիրիայում իրավիճակի հետագա վատթարացումից

ՄԱԿ-ի ներկայացուցիչը մտավախություն ունի Սիրիայում իրավիճակի հետագա վատթարացումից

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Գեյր Պեդերսենը լուրջ մտահոգություն է հայտնել Սիրիայում բռնության աճի կապակցությամբ։ Ժնեւում տարածված հայտարարության մեջ նա բոլոր կողմերին կոչ է արել «առավելագույն զսպվածություն ցուցաբերել»։

«Ես խորապես ափսոսում եմ բոլոր կողմերից մարդկային կորուստների համար», - ասել է էմիսարը՝ ընդգծելով, որ ինքը «խստորեն կոչ է անում բոլոր կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն»։ «Այսօրվա սարսափելի տեսարանները հիշեցնում են բռնության անհապաղ դեէսկալացիայի անհրաժեշտության, համազգային զինադադարի անցման և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից նշանակված ահաբեկչական խմբավորումներին հակազդելու համագործակցային մոտեցման անհրաժեշտության մասին», - ասել է Պեդերսենը: «Բոլոր կողմերը պետք է հարգեն միջազգային իրավունքով ստանձնած իրենց պարտավորությունները և ապահովեն քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների պաշտպանությունը», - հիշեցրել է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում