Ճապոնիայի ափերի մոտ 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ճապոնիայի ափերի մոտ 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Շիմոդա քաղաքից (Հոնսյու կղզի) 525 կմ հարավ-արևելք, որտեղ ապրում է մոտ 26,7 հազար մարդ։ Օջախն ընկել է 10 կմ խորության վրա։
Ցունամիի վտանգի մասին դեռ տեղեկություններ չկան։
Կարծիքներ