100 հատ 12 մետրանոց ավտոբուս, 10 տրոլեյբուս, 426 վերելակ, 20 մինի ֆուտբոլային խաղադաշտեր, 2 թենիսի կորտեր․ Երևանին սպասվող փոփոխությունները՝ 2022 թ-ին
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ 2022թ. Երևանում նախատեսվում են մի շարք ծրագրեր։ Մասնավորապես.
Կներկրվեն 100 հատ 12 մետրանոց եվրոպական արտադրության ավտոբուսներ, որոնք ձեռք կբերվեն ՀՀ Կառավարության և ՎԶԵԲ-ի աջակցությամբ,
Կտեղադրվի 426 նոր վերելակ՝ նախորդ տարվա 54-ի համեմատ, որի համար քաղաքային բյուջեից կհատկացվի շուրջ 3.2 մլրդ դրամ,
Ձեռք կբերվի ժամանակակից 10 նոր տրոլեյբուս,
Երևանյան լճի աջակողմյան հատվածում հանգստի գոտի կառուցելու նպատակով կհատկացվի 190 մլն. դրամ, ինչպես նաև կմաքրվի տարածքը,
Կկառուցվեն 20 նոր մինի ֆուտբոլային խաղադաշտեր, որոնց համար համայնքային բյուջեից կհատկացվի հավելյալ 140 մլն. դրամ
Կկառուցվեն 2 թենիսի կորտեր Շենգավիթ վարչական շրջանում, որի համար համայնքային բյուջեից կհատկացվի 61 մլն. դրամ
2022-ին հարմարավետ պայմաններ կապահովվեն նաև Կենտրոն վարչական շրջանում գտնվող Աբովյան պուրակում,
Կհիմնանորոգվի նաև Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակի 40-ամյակի հուշահամալիրի այգին, կվերագործարկվեն շատրվանները,
Շուրջ 350 մլն դրամով կարդիականացվի նաև Աշտարակի խճուղու լուսավորությունը,
Երևանյան փողոցներում լրացուցիչ կտեղադրվի հետիոտնային կանչի ռեժիմով աշխատող 28 լուսացույց:
Կարծիքներ