Թբիլիսիի քաղաքապետը առողջական խնդիրներ ունի, սակայն քաղաքականությունը թողնել չի պատրաստվում
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն ասել է, որ առողջական խնդիրներ ունի, շարունակում է բուժումը, սակայն քաղաքականությունը թողնել չի պատրաստվում: Այս մասին հաղորդում է Aliq.ge-ն։
«Վրացական երազանքի» գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն հերքել է տեղեկություններն այն մասին, թե նա կօգտագործի վատառողջ լինելու հանգամանքը` քաղաքականությունից հեռանալու համար: Նա հաստատել է, որ իրոք, առողջական խնդիրներ ունի,սակայն քաղաքականությունից հեռանալ չի պատրաստվում:
Ավելին, հայտարարել է, որ շարունակում է պաշտոնավարել ու լուրջ վերաբերվել այն մեծ պատասխանատվությանը, որ դրված է իր վրա` որպես մայրաքաղաքի ղեկավար ու կուսակցության քարտուղար: Առաջիկա ՏԻՄ ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցի պատասխանը Կալաձեն նորից անորոշ է թողել` նշելով, որ հանրությանն ամեն ինչ պարզ կդառնա «ավելի ուշ»:
Հիշեցնենք, որ Թբիլիսիի հիվանդանոցում բուժվելուց հետո Կալաձեն մեկնել էր արտերկիր, ինչը ԶԼՄ-ին առիթթ էր տվել հայտարարելու, որ նա լքում է պաշտոնն ու վերադառնում Միլան:
Նախկին ֆուտբոլիստ Կախա Կալաձեն Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) վերջերս արված հարցման համաձայն` Վրաստանի քաղաքական գործիչների վարկանշային աղյուսակում առաջինն է:
Կարծիքներ