ԵԱ․ Մկրտչյանը, Պողոսյանն ու Գրիգորյանը կշարունակեն պայքարը բրոնզե մեդալների համար

ԵԱ․ Մկրտչյանը, Պողոսյանն ու Գրիգորյանը կշարունակեն պայքարը բրոնզե մեդալների համար

Վարշավայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչեր, 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը, 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանն ու 77 կգ քաշային Վարուժան Գրիգորյանը ապրիլի 24-ին կշարունակեն պայքարը բրոնզե մեդալների համար։

Նրանց հաղթած ըմբիշները դուրս են եկել եզրափակիչ։ Դրա շնորհիվ հայ ըմբիշները ստացել են պայքարը շարունակելու հնարավորություն։

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում ԵԱ-ին կմասնակցեն նաև Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ) և Կարապետ Չալյանը (82 կգ), որոնք պայքարի մեջ կմտնեն ապրիլի 24-ին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում