Ապարան-Սպիտակ ճանապարհին մեքենաներ են բախվել. տուժածների թվում 1 և 7 տարեկան երեխաներ կան
Մայիսի 26-ին՝ ժամը 21:43-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Ալագյազ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ապարան-Սպիտակ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին բախվել են «Opel» և «Mercedes-Benz» (վարորդ՝ Ա. Պ., ծնված 1985 թ.) մակնիշների ավտոմեքենաները. «Opel» մակնիշի ավտոմեքենայից առկա է եղել գազի արտահոսք:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ Է. Հ.-ն (ծնված 2022 թ․) տեղափոխվել է Ապարան քաղաքի ԲԿ, այնուհետև հոսպիտալացվել Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։
«Opel» մակնիշի ավտոմեքենայի ևս մեկ ուղևոր (աղջիկ, մոտ 7 տարեկան) տեղափոխվել է Ապարան քաղաքի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել։
Փրկարարները վարորդ Ա․ Պ.-ին և «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա. Պ.-ին (ծնված 1991 թ․) մոտեցրել են շտապօգնության մեքենային, ովքեր ևս հոսպիտալացվել են Ապարան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները վարորդի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության և տեղափոխել Երևանի «Էրեբունի» ԲԿ, իսկ Ա. Պ.-ինը՝ ծանր. վերջինս տեղափոխվել է Երևանի «Արմենիա» ՀԲԿ։
Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, սահմանազատել տարածքը, իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ և հերթապահել՝ մինչ «Opel» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի պարպվելը:
Կարծիքներ