Երևանում փուլ առ փուլ վերակառուցելու ենք բոլոր մանկապարտեզները՝ նոր միջավայր ստեղծելով փոքրերի համար. Ավինյան

Երևանում փուլ առ փուլ վերակառուցելու ենք բոլոր մանկապարտեզները՝ նոր միջավայր ստեղծելով փոքրերի համար. Ավինյան

Երևանի էներգաարդյունավետության ծրագրով հիմնանորգվող մանկապարտեզներից ևս երկուսը հանձնվել է շահագործման: Նախակրթարաններում փոքրիկների համար ստեղծված պայմաններին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի ու Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի հետ ծանոթացել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Երևանի թիվ 135 մանկապարտեզը հիմնանորոգումից հետո վերաբացվել է 6 խմբով: Ներկայումս մանկապարտեզ է հաճախում շուրջ 180 երեխա:

Երևանի թիվ 161 մսուր-մանկապարտեզն էլ հիմնանորոգումից հետո վերաբացվել է 10 խմբասենյակի հնարավորությամբ: Ներկայումս մանկապարտեզ է հաճախում շուրջ 200 երեխա:

 

Որպես աշխատանքների պարտադիր բաղադրիչ՝ մանկապարտեզներում իրականացվել են սեյսմիկ ամրացման ու էներգաարդյունավետ միջոցառումներ: Տեղադրվել են արևային ֆոտովոլտային վահանակներ, LED լուսատուներ, իրականացվել են ջերմամեկուսացման աշխատանքներ:

Կարևոր այս նախագիծը կյանքի է կոչվել Եվրոպական ներդրումային բանկի՝ ՄԱԿ-ի հետ համագործակցությամբ, ինչպես նաև Երևան համայնքի բյուջեի միջոցներով:

Երևանում փուլ առ փուլ վերակառուցելու ենք բոլոր մանկապարտեզները՝ նոր միջավայր ստեղծելով մեր փոքրիկների համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում