Բունդեսթագն անվստահություն է հայտնել Շոլցին. Deutsche Welle
Բունդեսթագը անվստահություն է հայտնել կանցլեր Օլաֆ Շոլցին, Գերմանիային սպասվում են արտահերթ ընտրություններ, հայտնում է Deutsche Welle-ն։
394 պատգամավոր հրաժարվել է վստահել Շոլցին։ Բունդեսթագի 207 պատգամավոր աջակցել է կանցլերին, 116-ը ձեռնպահ են մնացել։
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը 21 օրվա ընթացքում պետք է որոշում կայացնի խորհրդարանը ցրելու մասին։ Ենթադրվում է, որ Բունդեսթագի արտահերթ ընտրությունները կանցկացվեն 2025 թվականի փետրվարին։
Գերմանիայի պատմության մեջ սա արդեն վեցերորդ դեպքն է, երբ կառավարությանն անվստահություն են հայտնում։
Կարծիքներ