Վաղաժամկետ դադարել են Արցախի Հաշվեքննիչ պալատի նախագահի լիազորությունները
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հունիսի 4-ին հանդես է եկել Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի նախագահ Վահրամ Բաղդասարյանի լիազորությունները վաղաժամկետ դադարելու մասին հայտարարությամբ:
Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության Ազգային ժողովից, հայտարարության մեջ ասված է.
«1. Հիմք ընդունելով սույն թվականի հունիսի 3-ին պաշտոնապես ստացված ԱՀ գերագույն դատարանի 2021 թվականի մայիսի 31-ի ԳԴՈ-23 որոշումը և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 129-րդ հոդվածի 3-րդ մասը՝ 2021 թվականի մայիսի 31-ի ժամը 17:00-ից դադարած համարել Հաշվեքննիչ պալատի նախագահ Վահրամ Բաղդասարյանի լիազորությունները:
2. Անվավեր ճանաչել 01.06.2021թ. թիվ 4 արձանագրությունը»:
Կարծիքներ