Հայտնի է՝ որտեղ կկայանա ֆուտզալի 2024 թվականի ԱԱ-ն

Հայտնի է՝ որտեղ կկայանա ֆուտզալի 2024 թվականի ԱԱ-ն

Որոշվել է 2024 թվականի ֆուտզալի աշխարհի գավաթի անցկացման վայրը. մրցաշարը պատմության մեջ առաջին անգամ կանցկացվի Ուզբեկստանում։

Այս մասին հայտնում է Armsport.am-ը՝ հղում անելով տեղի ֆուտբոլային ասոցիացիային։

«Մեր երկիրն առաջին անգամ կընդունի ֆուտզալի աշխարհի առաջնությունը»,- ասվում է Ուզբեկստանի ֆուտբոլի ասոցիացիայի հայտարարության մեջ։

Համապատասխան որոշումն ընդունվել է ՖԻՖԱ-ի խորհրդի նիստում։ Մրցաշարը կհյուրընկալի Տաշքենդը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում