Մխիթարյանը՝ «Կլուժի» հետ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ
Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Եվրոպայի լիգայի խմբային փուլի երրորդ տուրի՝ «Ռոմա» - «Կլուժ» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է «Ռոմայի» մամուլի ծառայությունը:
Մխիթարյանը հանդիպումը սկսել է «Ռոմայի» մեկնարկային կազմում և խաղի առաջին րոպեին դարձել է գոլի հեղինակ:
«Արդյունավետ երեկո «Ռոմայի» համար: Եվրոպայի լիգայի ամենաարագ գոլը՝ Հայաստանից: Այժմ պետք է կենտրոնանալ կիրակի օրվա՝ «Ջենոայի» հետ հանդիպման վրա»,- հանդիպման ավարտից հետո գրել էր Մխիթարյանը Ինստագրամի իր պաշտոնական էջում:
Կարծիքներ