Երկրաշարժ Բավրայից 9 կմ արևելք. ցնցումները զգացվել են Գյումրիում և Վանաձորում

Երկրաշարժ Բավրայից 9 կմ արևելք. ցնցումները զգացվել են Գյումրիում և Վանաձորում

Մարտի 23-ին, տեղական ժամանակով ժամը 21:10-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 17:10-ին) Հայաստան-Վրաստան սահմանային գոտում` Բավրա գյուղից 9 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը:


Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Աշոցք, Սիզավետ և Ղազանչի գյուղերում՝ 3 բալ, Լոռու մարզի Տաշիր, Ալավերդի, Վանաձոր քաղաքներում, Պաղաղբյուր գյուղում, Տավուշի մարզի Իջևան, Նոյեմբերյան և Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում` 2-3 բալ ուժգնությամբ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում