Մեկ օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար. հայտնաբերվել է 6 անհետ կորած

Մեկ օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար. հայտնաբերվել է 6 անհետ կորած

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 22-23-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 87 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։


Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 18, թմրամիջոցի հայտնաբերման՝ 13, խարդախության՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու և բնակարանային գողության՝ 5-ական, ծանր վիրավորանքի՝ 4, յուրացնելու կամ վատնելու, ընտանեկան բռնության ու սառը զենքի հայտնաբերման՝ 3-ական, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ծեծի և սպանության սպառնալիքի՝ 2-ական, շորթման, գույքը դիտավորությամբ վնասելու, մաքսանենգության, խուլիգանության, փաստաթղթի կեղծիքի, սպառողին խաբելու, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, խոշտանգման, անչափահասի նկատմամբ անառակաբարո գործողությունների, թմրանյութի իրացման և ընդերքի օգտագործման և պահպանման կանոնները խախտելու՝ 1-ական դեպք։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 4 և համակարգչային հանցագործության 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար. 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում