ՃՈ ուժեղացված ծառայություն է իրականացվել Գյումրիում և Աշտարակում (տեսանյութ)

ՃՈ ուժեղացված ծառայություն է իրականացվել Գյումրիում և Աշտարակում (տեսանյութ)

Հուլիսի 22-ին ՀՀ ճանապարհային ոստիկանության ծառայողներն ուժեղացված ծառայություն են իրականացրել Գյումրիում և Աշտարակում։
Արդյունքում՝ տարբեր խախտումների համար ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել տրանսպորտային 20 միջոց։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Եվս 20 մեքենայի դիմապակին թույլատրելիից մուգ է եղել, 19 վարորդ մեքենան վարել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, մեկ վարորդ էլ՝ ոչ սթափ վիճակում:

2 մեքենա գտնվել է հետախուզման մեջ, ևս 2-ի համարանիշերը ժամկետանց են եղել:
Հայտնաբերվել է նաև հանդիպակաց գոտիով երթևեկող մեկ վարորդ, իսկ 7-ը չի ունեցել վարորդական իրավունքի վկայական։

Բոլոր օրինախախտների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում