Բելգիայում AstraZeneca-ն կօգտագործեն 41 տարեկանից բարձր պացիենտների համար
Շաբաթ օրը Բելգիայի դաշնային եւ տարածաշրջանային առողջապահության նախարարները որոշում են կայացրել, որ երկրում AstraZeneca-ի պատվաստանյութը կներարկեն 41 տարեկանից սկսած, իսկ Johnson & Johnson-ինը՝ բոլորին՝ անկախ տարիքից, գրում է La Libre Belgique թերթը:
Հրապարակման համաձայն՝ AstraZeneca-ի առաջին չափաբաժինը ստացողները, անկախ տարիքից, կարող են ստանալ նույն պատվաստանյութի երկրորդ ներարկումը: Դրանից առաջ, թրոմբոզի հազվագյուտ դեպքերի մտավախության պատճառով, այս պատվաստանյութը մի քանի շաբաթ օգտագործվել է միայն 56 տարեկանից բարձր մարդկանց համար: Johnson & Johnson-ի պատվաստանյութը կներարկվի 18 տարեկանից բարձր բոլոր պատվաստվողներին։
Կարծիքներ