«Հայկական աշխարհը երկար սպասեց այն բառերին, որոնց, անշուշտ, արժանի էր ավելի քան մեկ դար»․ Թինա Կանդելակին արձագանքել է Բայդենի հայտարարությանը
«Матч ТВ»-ի գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակին մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքերը, որն իր ուղերձում 1915 թվականի ապրիլի 24-ին հայերի կոտորածը «ցեղասպանություն» է անվանել: Լրագրողուհու խոսքով՝ այդ «ճանաչումն» ունի իր պատճառները։
«ԱՄՆ-ում հայկական սփյուռքն ու արդարության վերականգնման օգտին լոբբին օրեցօր ուժեղանում էին։ Այո, դա պետք էր անել շատ ավելի վաղ։ Եվ չարժեր, իհարկե, որ Ռոնալդ Ռեյգանն իր խոսքերը հետ վերցներ 1981 թվականին, իսկ Բարաք Օբաման փախչեր «ցեղասպանություն» բառից՝ հակառակ իր քաղաքացիներին տրված նախընտրական խոստմանը։ Չեմ ուզում մտածել նաեւ այն մասին, որ ակնհայտ փաստի ճանաչումը Թուրքիայից վրեժխնդրություն է մեր ЗРК С-400 գնելու համար։ Այո, ԱՄՆ-ում արդարությունը հաճախ հաղթանակում է՝ ի շահ իր արտաքին քաղաքական խնդիրների։ Բայց, ով ինչով էլ առաջնորդվի, ողբերգության ճանաչումը տեղի ունեցավ։
Հայկական աշխարհը երկար սպասեց այն բառերին, որոնց, անշուշտ, արժանի էր ավելի քան մեկ դար», - գրել է Կանդելակին։
Կարծիքներ