Գազայում ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչն արաբներին Իսրայելի դեմ ապստամբության կոչ Է արել
Գազայի հատվածում ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչ Աբու Ուբայդան «Ալ-Աքսա» հեռուստաալիքի եթերում ապստամբության Է կոչել Իսրայելի արաբ քաղաքացիներին:
«Ալ Քասամի բրիգադները» (Իզադին ալ Քասամի բրիգադները ՀԱՄԱՍ-ի մարտական թեւն Է) արդեն մոտ Է ձեզ, նրանք հայրենիքի քարտեզը նկարում են իրենց հրթիռներով եւ մեր ու ձեր թշնամու դեմ իրենց դիմադրությամբ»,-ասել Է նա:
Ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները, մայիսի 12-ի առավոտյան բռնության գործողություններ են բռնկել Իսրայելի հրեա-արաբական խառնակազմ մի շարք քաղաքներում: Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն Թել Ավիվից ոչ հեռու գտնվող Լոդ քաղաքում արտակարգ դրություն Է հայտարարել այն բանից հետո, երբ մայիսի 11-ին հաղորդագրություն Է հայտնվել, որ արաբները հրկիզել են սինագոգը, իսկ հրեաները քարեր են նետել այն ավտոմեքենայի վրա, որն արաբ բնակիչ Էր վարում:
«Մենք կորցրել են վերահսկողությունը քաղաքի եւ փողոցների նկատմամբ»,-իսրայելական N12 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել Է Լոդի քաղաքագլուխ Յաիր Ռեւիվոն: Անվտանգության ծառայության աշխատակիցները հաղորդել են, որ անկարգությունների դեմ պայքարի համար քաղաք են ուղարկել սահմանային ոստիկանության 16 վաշտ: Լոդում գիշերվա ընթացքում ձերբակալվել են տասնյակ մարդիկ:
Միեւնույն ժամանակ ՀԱՄԱՍ շարժման զինյալները մայիսի 12-ի առավոտյան շարունակել են Իսրայելի տարածքի ինտենսիվ հրթիռակոծությունները, այդ թվում՝ նրա բնակավայրերի, հաղորդում են իսրայելական բանակի մամուլի ծառայությունը եւ տեղական ԶԼՄ-ները: Ընդամենը, տեղական ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, մայիսի 10-ից ՀԱՄԱՍ-ն իսրայելական տարածքի ուղղությամբ արձակել Է ավելի քան 800 հրթիռ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ