ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, դուդուկահար Ջիվան Գասպարյանի հուղարկավորության հանձնաժողով է ստեղծվել

ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, դուդուկահար Ջիվան Գասպարյանի հուղարկավորության հանձնաժողով է ստեղծվել

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, դուդուկահար Ջիվան Գասպարյանի հուղարկավորության հանձնաժողով ստեղծվելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին որոշում է ստորագրել: Տասնհինգ հոգուց բաղկացած հանձնաժողովը գլխավորում է ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Որոշման մեջ մասնավորապես նշված է.

1. Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական արտիստ, դուդուկահար Ջիվան Գասպարյանի մահվան կապակցությամբ ստեղծել թաղման հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի պաշտոնակատարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատարին ներկայացնել համապատասխան առաջարկություն հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա»:

Հիշեցնենք, որ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանը մահացել է հուլիսի 6-ին ԱՄՆ-ում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում