ԱՄՆ Պետդեպարտամենտը Վրաստանի իշխանությանը կոչ է անում կատարել ապրիլի 19-ի համաձայնագիրը
«ԱՄՆ-ը խորապես մտահոգված է հուլիսի 12-ին Վրաստանի խորհրդարանի կողմից Գերագույն դատարանի 6 թեկնածուների հաստատմամբ, ինչը հակադրվում է ապրիլի 19-ին իշխող և ընդդիմադիր կուսակցությունների միջև ձեռք բերված համաձայնությանը»,- այս մասին ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի տարածած հայտարարության մեջ:Հաղորդում է Aliq Media-ն:
Հայտարարության համաձայն՝ Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ ապրիլի 19-ի համաձայնագիրը ստորագրողներին պարտավորեցրել էր կասեցնել դատարանում «բոլոր ընթացիկ նշանակումները» մինչև «հավակնոտ բարեփոխումների իրականացումը» չի իրականացվի համապարփակ, ներառական բազմակուսակցական բարեփոխումների ճանապարհով:
«Մենք Վրաստանի իշխանություններին կոչ ենք անում իրականացնել ապրիլի 19-ի համաձայնագիրը, այդ թվում` կասեցնելով Գերագույն դատարանի նշանակումը, քանի դեռ չի իրականացվել դատական համակարգի համապարփակ, թափանցիկ և ներառական բարեփոխում: Սա այն է, ինչի շուրջ համաձայնության են եկել Վրաստանի քաղաքական առաջնորդները, ներառյալ իշխող կուսակցությունը: Դա չկատարելը հետագայում կխաթարի վրացական հասարակության և միջազգային հանրության վստահությունը վրացական դատական համակարգի նկատմամբ և կսպառնա Վրաստանի ժողովրդավարական զարգացմանը: Ապրիլի 19-ի համաձայնագրի ոչ լիարժեք իրականացումը կարող է խաթարել ներդրողների վստահությունը և նվազեցնել Վրաստանի քաղաքական և սոցիալական ինստիտուտների կայունությունը»,- ասված է հայտարարության մեջ:
Կարծիքներ